SOAD խումբը 2020 թվականի հունիսին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին WCIT համաժողովի մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը.
«Գալիք տարի եվրոպական շրջագայություն ենք ունենալու մայիս-հունիս ամիսներին։ Այդ շրջագայության մեջ ավելացրել ենք նաև Երևանը»,- ասաց երաժիշտը։
Նա չհստակեցրեց, թե որտեղ է լինելու համերգը, արդյո՞ք հանրապետության հրապարակում, ինչպես նախորդ անգամ, թե մեկ այլ վայրում։ Ասաց՝ դեռևս ուսումնասիրում են և չեն կողմնորոշվել վայրի հետ կապված։