«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»,- «Հրապարակ»-ին ասել է «Դոփինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․ պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։ «Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցել է Պետրոսյանը՝ Դոգի խոսքերը։ Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Գումար ռեփերն ստացել է՝ առանց երգելու։ Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1,8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, ևս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն: Որքան հասկացանք, հոնորարը նա ստացել է. «Գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»,- ասել է Մակար Պետրոսյանը։ Ռեփերի հետ շփումներից Մակար Պետրոսյանը հասկացել է, որ մեգաաստղը հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նույնիսկ նկատել է, որ իրենց հետ զրույցի ընթացքում նրա աչքերը փայլում են։ Հարցրել է՝ ինչո՞վ է պայմանավորված այդ փայլը․ «Ասաց՝ ես լավ հայ ընկերներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, այդ պատճառով նաև հայերին եմ սիրում»,- ասել է Մակար Պետրոսյանը։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում |
Սնուփ Դոգը փողն ստացել է ամբողջությամբ, բայց կգա ու «անվճար» կերգի, երբ ազատ լինի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet