▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհիվ մեգաաստղերի՝ «Որտե՞ղ է Հայաստանը» հարցը Google-ում 6.5 անգամ ավելացել է

«Իրականացվող միջոցառումների հիմքում երկու թիրախային խումբ կա.Հայաստանի ներսում և  դրսում:  Ավելի հաջողված եմ համարում այն, ինչն ուղղված է դեպի դուրս:  Վերջին շաբաթվա ընթացքում դա տեսանք. Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին Հռոմի  պապի մատուցած պատարագը Սուրբ Պետրոսի տաճարում, որն ունի ոչ միայն եկեղեցական, բարոյական, այլև քաղաքական նշանակություն:  Հետագայում դրա արձագանքներն ավելի ուժգին կլինեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  քաղաքական վերլուծաբան  Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը, վերլուծաբանի խոսքով, իհարկե մեծ դեր ունեցավ Քիմ Քարդաշյանի և ամուսնու այցը:

«Դա PR ակցիա էր: Պետք է հաշվի առնենք, որ այս մարդիկ ունեն  մեծ լսարան,  Քիմը ամենաճանաչելի հայկական բրենդն է ու եթե նա ցանկություն չունենար գալ Հայաստան, որը նաև ԱՄՆ նախագահի ցանկությունն է, մեր իշխանությունները ոչինչ չէին կարող անել:

Շնորհիվ նրանց այցի՝ «Որտե՞ղ է Հայաստանը» հարցը Google-ում 6.5 անգամ ավելացել է, քանի որ կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե Հայաստանը Աֆրիկայում է, Անտարկտիդայում թե՝ այլ տեղ: 60 տոկոսով ավելացել է նաև Հայաստան բառի փնտրտուքը»,-նշեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ մեգաաստղերին հետևողները երիտասարդներ են, որոնք վաղվա ղեկավարներն են լինելու և այսօր արդեն իմացան Հայոց Ցեղասպանության, Հայաստանի  մասին:

 Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին