▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր 4505 թվական.Օգոստոսի 11-ը՝ Նավասարդի և Բելի նկատմամբ Հայկ նահապետի տարած հաղթանակի օր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Մասիսի տաճարում (Չարենցի կամար) մեծ շուքով նշվեց հին Նոր տարին՝ Նավասարդը, ինչպես նաև Բելի նկատմամբ Հայկ նահապետի տարած հաղթանակը:

Տոնակատարությունը սկսվեց  «Ես իմ անուշ Հայաստանի» շքերթով, ներկայացվեցին պատմական խորհրդանշանները՝ դրոշները. Հայքի, Վանի թագավորության, Արշակունիների, Բագրատունիների,  Կիլիկյան թագավորության…

Տոնակատարությանը ներկա էր ԼՂՀ ազգային հերոս գեներալ-մայոր  Արկադի Տեր-Թասևոսյանը (Կոմադոս), ով շնորհավորեց բոլորին՝ կարևորելով միասնությունը, ավանդույթների պահպանումը, չմոռանալով մաղթել բազում նորանոր  հաջողություններ: 

Իսկ Հայկ նահապոտի կողմից իջած ութ  թևանի աստղերի կողմից հայ ժողովրդին ողջույններ փոխանցեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝  ասելով.

«Շնորհավո'ր տոնը նավասարդյան՝ այս կամարից մինչև այն կամարը՝ այն Նավասարդից այս Նավասարդը»:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ով ողջունեց ներկաներին՝ կարևորելով թե՛ իր և  թե իր հայրենակիցների ներկայությունն այսպիսի կարևոր  տոնին:

Տոնի ընթացքում ներկաներին  մատուցեցին ավանդական շիլա և գինի՝ ազգային երգի, պարի ուղեկցությամբ: 

Նշենք, որ Նավասարդը  Հայկական տոմարի առաջին ամիսն է: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը  մեկ լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին