Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կայացել է Սիրուշոյի և Հարութ Փամբուկչյանի «Տարիներ» տեսահոլովակի պրեմիերան: Իսկ այսօր երգչուհին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգի վերաբերյալ հնչած կարծիքներին` գրելով.
«Շնորհակալություն այսքան ջերմության համար... Շնորհակալություն, որ կիսում եք մեզ հետ մեր հույզերն ու ապրումները, հիշողություններն ու ...Տարիները...»