Ապրիլ 12, 2015 Պատմական օր Ապրիլի 24-ին ընդառաջ
Ամփոփելով այսօրվա պատարագը Վատիկանում, կառանձնացնեմ հետևյալը`
1. Հռոմի Պապը կոչեց իրերը իրենց անուններով
2. Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ
3. Հայոց տան կաթողիկոսները հանդես եկան ցնցող ելույթներով
4. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հնչեց ծիրանափողը, հայկական շարականը
5. Առաջին անգամ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապն անցկացրեց պատարագ` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հ.Գ. Մի խոսքով, շնորհակալություն Վատիկան, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են այսօրվա պատմական օրվա իրականացմանը։
Հ.Գ.Գ. Էլ չեմ ասում, որ միջազգային մամուլը ողողված է պատարագի մասին նյութերով։