▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ Աստծուն,որ հրաշալի ամուսին,կայուն ընտանիք ունեմ. Արմինե Պողոսյան

Life.panorama.am-ը գրում է, որ շարունակում է հետաքրքրվել հայտնի կանանցից, թե ի՞նչ հետաքրքիր ու յուրօրինակ նվերներ են ստացել սիրելիներից: «Մարտի 8-ն անցկացրել եմ ամուսնուս հետ՝ Հայաստանում: Ինձ համար առավոտյան մեծ անակնկալ եղավ նախ այն, որ ամուսինս հիշեց այս տոնը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն չեն նշում: Նրանից ստացա գեղեցիկ ծաղիկներ, նաև նվեր՝ ադամանդյա մատանի»,-անկեղծացավ դերասանուհի Արմինե Պողոսյանը:

Դերասանուհին կարծում  է, որ առանց այդ էլ արժանացել է իր կյանքի լավագույն նվերներին, իրականացրել է բաղձալի ցանկությունները. «Այն, ինչ ուզում էի, արդեն ունեմ. հրաշալի ամուսին, կայուն ընտանիք: Շնորհակալ եմ Աստծուն, որ այդքան բարի գտնվեց իմ նկատմամբ»:

Դերասանուհին այժմ զբաղված է սիրած աշխատանքով: Թեև չունի նոր առաջարկներ ֆիլմերից և սերիալներից, սակայն վստահ է, որ այս դաշտում ևս ամեն ինչ լավ է լիելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին