▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնկից թունավորում Տավուշում՝ մահվան ելքով

Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է: Ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է` ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ և լուծ, սակայն բժշկի չեն դիմել: Հաջորդ օրն  առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 19-ին ծայրահեղ ծանր վիճակում, սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:

Առողջապահության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին