▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմբատյանը Թոփչյան ՉԻ ԴԱՌՆԱ…

«Բացարձակ արժեքի» հյուրն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Դիրիժորը խոսում է Ֆիլհարմոնիկ նվագախմբում հավանական դերաբաշխման մասին: Այն, որ Սերգեյ Սմբատյանը կարող է փոխարինել Թոփչյանին, դիրիժորի խոսքով, միայն երազախաբություն է, որովհետև դրա համար նախ պետք է լինել դիրիժոր:

Ինչ վերաբերում է Երիտասարդական նվագախմբին, ապա Թոփչյանի խոսքով, Հայաստանը չունի ուժեղ ու պրոֆեսիոնալ երիտասարդական նվագախումբ: 
Դիրիժորը խոսում է նաև պրեմիերայի մասին, որտեղ իր դերերգն ունի նաև Ռիչարդ Մադլենյանը: Թոփչյանը չի էլ ուզում իմանալ` ինչ երգեր է ստեղծում Մադլենյանը հայկական շոու բիզնեսի համար, հավատացած է, որ Ռիչարդ Մադլենյանի նման գեղեցիկ ու բնատուր բաս չկա Հայաստանում և այլ խնդիր է, որ պետք է օգնել նման մարդկանց չնկարահանվել սերիալում, այլ՝ աշխատել ձայնի որակի բարձրացման վրա:

Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Asekose.am/TV 

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին