▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմարթ աստղեր. Սոնա Ռուբենյանը սիրում է «զանգել, գժվացնել»

Newmag.am-ը գրում է, որ «Հայ սուպերսթար» նախագծի հաղթող Սոնա Ռուբենյանը, նախընտրում է «Apple» ապրանքանիշը, բայց էփլաման չէ: «IPhone 4S»-ն ու iPad-ը նվեր են, սարքերը թարմացելու անհրաժեշտությունը չի տեսնում, բայց որոշեց` «iPhone 6»-ի` շուկայում հայտնվելուց հետո 4S-ը փոխարինել կծած խնձորի 6-րդ սերնդով:

2014-ին Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացնող երգչուհին թուլություն ունի մոբայլ խաղերի նկատմամբ: Խաղում է գիշեր-ցերեկ, օրեր ու շաբաթներ: Նա այն եզակիներից է, որոնք սմարթֆոնում ունեն թույլ գրաֆիկայով Flappy ճնճղուկին: Խաղը հեռացվեց մարկետներից, բայց ճնճղուկը շարունակում է թռչկոտել Սոնայի սմարթֆոնում:

««Flappy Bird»-ը խաղալիս գիշերները չէի քնում, ռեկորդներ ունեմ: Անիմաստ խաղ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կտրվել: Պարտվելիս լրացուցիչ կյանքեր չի տալիս: Պարտվեցիր, ուրեմն պետք է ամեն ինչ սկսել սկզբից»:

 

Ժամանցի ու զվարճանքի համար` «Voice Changer»: Այս հավելվածի օգնությամբ Սոնան կարողանում է տարբեր համարներից զանգահարել իր ընկերներին ու նրանց խաբել: Հավելվածը անվճար տրամադրում է երկու րոպե:

«Ընկերներիս հոգու հետ եմ խաղում, տարբեր տարօրինակ համարներից զանգահարում եմ ու նրանց ռեակցիան եմ ստուգում ու, ամենակարևորը, զանգահարում եմ «գոլդ» համարներից»,- պատմում է երիտերգչուհին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին