newmag.am-ը գրում է. Անբաժան սարքը iPod-ն է: Սիրում է լսել որակյալ երաժշտություն: Ականջակալներն իր հետ ամենուր են՝ մենքենայում, նկարահանումներին եւ նույնիսկ ջրում:
«Ծովի ջրի մեջ էր ընկել: iPod-ն ամեն օր կողքիս է, առանց նրա կյանք չունեմ»:
Ռիփփիի պայուսակում իր տեղն ունի մեծ հիշողությամբ կոշտ սկավառակը: Այնտեղ երգչուհու կարևոր փաստաթղթերն են` էլեկտրոնային գրքերը, լուսանկարներն ու վիդեոները: iPhone-ին զուգահեռ` երգչուհու գրպանի հեռախոսը «Alcatel»-ն է: Դիմափոշու ու հայելու տեսքով հեռախոսը ֆունկցիոնալ չէ, բայց դիզայնը գրավում է աղջիկներին:
«Կանացի հայելու նման է. երբեմն հեռախոսի օգնությամբ թարմացնում եմ շպարս»:
«iDuduk». հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը թույլ է տալիս «iphone»-ն օգտագործել որպես դուդուկ: Ծիրանի ծառի փայտից չէ, բայց դուդուկի հնչողությունը հավելվածը կարողանում է փոխանցել: Սմարթֆոնից Ռիփփին պրոֆեսիոնալ դուդուկահար է:
Ջազ, բլյուզ, ռոք, նույնիսկ լրատվություն. Ռիփփիին աշխարհի ամենատարբեր ռադիոկայաններ լսելու հնարավորություն է տալիս «Tunein» ռադիոն. կայանները դասավորված են` ըստ ժանրի:
Կան նաև հայկական ռադիոկայաններ, «Tunein»-ում ներառված է շուրջ 40000 ռադիոկայան ամբողջ աշխարհից: «Anti Mosquito». այս հավելվածը ամենաշատը չեն սիրում մոծակները: Հեռախոսի օգնությամբ հավելվածը տարածության վրա արձակում է ուլտրաձայներ, որոնք փոքրիկ արնախումներն ատում են և հեռու փախչում էպիկենտրոնից: «Anti Mosquito»-ի բեռնումները ավելանում են հատկապես ամառային շոգ օրերին:
«Մոծակներն ինձ շատ են կծում, սա իսկական փրկություն է»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում