▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սլավան անկողնում. երգչուհու էրոտիկ լուսանկարները. 18+

Հայտնի ռուս երգչուհի Սլավայի նոր տեսահոլովակը, որը շուտով արդեն կհայտնվի հեռուստաէկրաններին,  ոչ միայն կպատմի երիտասարդ աղջկա և իրենից տարիքով մեծ տղամարդու սիրո մասին, այլ նաև` կուրախացնի երգչուհու հատկապես տղամարդ երկրպագուներին էրոտիկ տեսարանով, որում նկարահանվել է հենց ինքը` Սլավան: 

«Նկարահանումների երկրորդ օրը նախատեսվում էր նկարահանել էրոտիկ տեսարան, ինչի համար շատ էի մտահոգվում: Երբ ես նկարահանվում էի «Параграф 78» ֆիլմում, ավելի քան 10 ժամ պահանջվեց ֆիլմի սցենարիստներից, որպեսզի կարողանան ինձ համոզել մերկանալ ֆիլմում: Այդ փորձը ես արդեն ունեմ, իսկ ահա նկարահանվել էրոտիկ անկողնային տեսարանում երբեք չէի փորձել»,- պատմել է Սլավան և ավելացրել, որ շնորհիվ պրոֆեսիոնալ նկարահանող անձնակազմի, հարմարավետ միջավայրի և, իհարկե, տեսահոլովակի իր զուգընկերոջ` նա կարողացել է հաղթահարել այդ փորձությունը ևս: Նշենք, որ իր հետ միասին տեսահոլովակում որպես գլխավոր դերակատար հանդես է եկել հայտնի պորտուգալացի դերասան Աֆոնսո Վիլելան:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին