▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբունքը պետք է հետևյալը լինի` կամ բիզնեսդ, կամ պաշտոնդ

Երևանում հոկտեմբերի 14-ին ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցման հարցերի համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ «Յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհներ ունեն, դա լուրջ խնդիր է, Մարկ Դևիսը հայտարարել է, որ մենաշնորհները, մրցակցության բացակայությունը լուրջ խնդիր են Հայաստանի զարգացման համար»:

Մի երկրում, որտեղ գործադիր իշխանության գերակշռող մասը գործարարներ լինեն ու մենաշնորհներ ունենան, գործարարությամբ զբղավելու արտոնյալ պայմաններ ունենան, էլ ի՞նչ ներդրումներ կարող են լինել կամ ինչպե՞ս կարող է այդ երկրի տնտեսությունը զարգանալ...

Սկզբունքը պետք է հետևյալը լինի. կամ բիզնեսդ կամ պաշտոնդ, որը հանրային ծառայություն է, ընտրիր երկուսից մեկը։ Պետք է մաքրել գործադիր իշխանությունը այս մարդկանցից, թե չէ դոլարով միլիոնատերերը պետության համար աշխատում են ամիսը 500-600 հազար դրամ աշխատավարձով. էս ի՞նչ հեքիաթ է... կարո՞ղ է դուք ճգնավորներ եք, մենք էլ չգիտենք։

Էդմոն Մարուքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին