▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսել է ձերբազատվել նախորդի կադրերից. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման օրից սկսել է ձերբազատվել նախորդի՝ Դերենիկ Դումանյանի կադրերից: Նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Մարինե Հայրապետյանը, որն զբաղեցնում էր Դերենիկ Դումանյանի խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին Դումանյանի հետ նախարարություն եկած մի շարք աշխատակիցներ:

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև նախկին նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն նոր նախարարը չի ընդունել միայն նրա դիմումը, հորդորելով մնալ և համատեղ աշխատել:
Կադրային սրբագրումներից հետո Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Չորրորդ Իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին