ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի դեմ, որը 2019-ին նախարարության դրամաշնորհով իրականացրել է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը Հանրապետության հրապարակ մետրոյի տարածքում։ Նախարարությունը դատարանից պահանջում է բռնագանձել կազմակերպությանը հատկացրած 2,756,000 ՀՀ դրամը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։
Դատական հայցի հիմքում ընկած է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի բովանդակային բացասական եզրակացությունը, ստորագրված նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարության ժամանակակից արվեստի բաժնի նախկին պետ Արմինե Ղազարյանի կողմից։ «ԱԺԶ»-ն դատական գործի մասին ծանուցվել է վերջերս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։