▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը վարակվել է կորոնավիրուսով

Դիտեք նաև՝

Որքանով որ տեղյակ ենք, վերջին շրջանում մոդել Անիտա Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պատրաստվում է այս շրջանում պասիվ գործունեություն ծավալել և ակտիվությունը սահմանափակել և իր ֆեյսբուքյան, և ինստագրամյան էջերում և, առհասարակ, հանրային կյանքում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Անիտա Հարությունյանն այս պահին մեկուսացված է, քանի որ նա ևս վարակվել է չարաբաստիկ վիրուսով: Նրա թեստի պատասխանը դրական է եղել, ավելին՝ մոդելն այս պահին Երևանում չի գտնվում:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը փորձեց կապ հաստատել մոդելի մենեջերի հետ,  սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Թե´ մոդելը, թե´ նրա մենեջերը անհասանելի էին:

Ավելին ՝մեր ունեցած տեղեկություններով՝ մոդելը չի նշել իր ծննդյան տարեդարձը, քանի որ արդեն իսկ կասկածներ է ունեցել, որ վարակված է:

Հիշեցնենք, որ մոդելն ունի նաև շնչառական խնդիրներ, ինչից կարելի է եզրակացնել, որ նրա վիճակը ծանր է, քանի որ հայտնի է, որ վիրուսը բարդություններ է առաջացնում հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Asekose.am-ը առողջություն է մաղթում մոդելին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին