▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը բացահայտում է իր սիրելիին, ծննդյան մանրամասներն ու նվիրական երազանքը

Սկանդալային կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը երեկ՝ դեկտեմբերի  18-ին,
 նշում էր իր ծննդյան տարեդարձը։ Asekose.am-ը զրուցել է վերջինիս հետ, ով պատմել է ծննդյան օրվա, սիրելիի անակնկալի, վատ ու չար մարդկանց իր կյանքից հեռացնելու  և այլնի մասին։

Ամեն տարի մեծ ոգևորությամբ եմ սպասում ծննդյանս տարեդարձին։ Այս տարի՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, որոշեցի ծննդյանս տարեդարձը նշել ավելի քիչ մարդկանց ներկայությամբ և փակ վայրում։ Այս տարին ինձ համար բավական ցավոտ ու դաժան տարի էր, միապաղաղ ու տխուր, սակայն այս օրերին ինձ ուժ ու հանգստություն էր տալիս այն մարդն ում ես իմ կյանքի կեսն եմ համարում։ Կյանքը ցույց տվեց, որ երջանիկ պետք է լինել լուռ, այդ պատճառով էլ ես սիրելիիս մասին չեմ ուզում անգամ մի տառ բարձրաձայնել, քանի որ նա իմն է՝ իմ անձնական երջանկությունը։ Չգիտեմ, թե ինչու, բայց իմ անձնական կյանքը մշտապես քննարկման ենթակա է դառնում։

No description available.

Այն հարցին, թե ո՞րն է Մարիայի այս տարվա երազանքը, վերջինս պատասխանեց․

Նախ նշեմ, որ այս տարիքում գիտակցել եմ, որ շրջապատս պետք է մաքուր պահեմ, պետք է քիչ, բայց որակով մարդկանց ինձ մոտ թողնեմ։  Ամենավատն ու ավելորդը պետք է մնա 2020 թվականին, իսկ արդեն 25-ամյակիս երազանքը կապված է խաղաղության հետ։  Ես՝ տորթիս մոմերը փչելիս, մի երազանք եմ մտապահելու՝ ապրել խաղաղ ու հանգիստ երկրում։ Ես ուզում եմ, որ վերադառնա մեր բոլորի ժպիտը, հետ բերենք այն կյանքը որով ապրում էինք մի քանի ամիս առաջ։ Այսօր ժողովուրդս շատ կոտրված է՝ դժվար է ապրել ու համակերպվել այս ամենի հետ։

No description available.

Այն նկատառմանը, որ բացի ներքին տխրության, Մարիան իր արտաքինում էլ ևս շատ փոփոխություններ է կատարել, վերջինս ասաց, որ սկանդալային լինելու պիտակն ամուր կառչած է իրեն․

Շատերն են ասում, որ ես սկանդալային եմ։ Տարիներն անցնում են, իսկ այդ պիտակը մնում է նույնը։ Ես ուրախ եմ, որ ինձ մարդիկ այդպես են ճանաչում։ Այս ամենի մեջ կա մի բայց․․․Ես սկանդալային եմ դառնում, երբ մարդիկ չարաշահում են իմ համբերությունն ու բարությունը։ Այդ պատճառով էլ ես վաղուց մաքրել եմ իմ շրջապատն ու ազատվել չար ու նախանձ մարդկանցից։ Ես նրանց էլ եմ ազատել ինձանից, քանի որ կարծում եմ, որ դժվար է եղել նախանձով լցված ապրել ու քայլել իմ կողքով։ Այս տարի ցանկանում եմ ամեն բան նորովի սկսել՝ փոփոխել  ամեն բան, թե անձնականում, թե արտաքինում, թե աշխատանքում և այլն։

No description available.

Այո, ճիշտ եք նկատել՝ իմ արտաքինում փոփոխություններ կան, քանի որ սիրելիս դեմ է այն կերպարին, որով ես ներկայանում է որոշ ժամանակ առաջ։ Նա ամբողջովին փոխեց իմ կյանքը ու ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել ուժեղ տղամարդու ուշադրության կենտրոնում։ Ես ուրախ եմ, որ իմ կողքին կա նրա պես ուժեղ տղամարդ, ով ինձ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում։ Այսօր ես ապրում եմ նրա կանոններով և հավատացեք, որ ինձ դուր են գալիս այդ կանոնները։ Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր է գալիս բաց ու ազատ կերպար ունենալը, բայց այդ հագուստները այլևս կհագնեմ խոհանոցից ննջասենյակ գնալու ճանապարհին)։ Անցած տարի ծննդյանս տարեդարձին շատ համարձակ ներկայացա, սակայն այս տարի իմ կերպարն ավելի հանգիստ ու համեստ կլինի։

No description available.

Խոսելով նվերների մասին Մարիան նշեց, որ անգնահատելի է այս տարվա ծննդյան աենամեծ նվերը․

Ցանկացած աղջիկ երազում է երջանիկ լինելու մասին։ Ես համարում եմ, որ իմ ծննդյան ամենամեծ նվերը անսահման երջանիկ լինելու զգացումն է։

Մարիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ նրա ինստագրամյան էջում՝ հետևյալ հղմամբ

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին