▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային գրող Լենա Լենինան ֆոտոշոփի միջոցով ցույց է տվել իր մերկ կուրծքը

Օրերս ավարտվեց ամենահեղինակավոր Կաննի կինոփառատոնը, որին ներկա են գտնվել մի շարք համաշխարհային աստղեր և այլ հայտնիներ: Նրանց շարքում է եղել նաև ռուս գրող Լենա Լենինան, ով հանրությանը զարմացրել է  իր արտասովոր սանրվածքով:

Տեղեկացնենք, որ կինոփառատոնից օրեր անց Լենա Լենինան հրապարակել է «Безумный Макс: Дорога ярости» ֆիլմի պրեմիերայի ժամանակ արված նոր լուսանկարներ, որոնք, ըստ բլոգերների, ենթարկված են ֆոտոշոփի, քանի որ այդ լուսանկարներում, ի տարբերություն լուսանկարիչների կողմից հրապարակված լուսանկարների, երևում է Լենինայի բաց կուրծքը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լենան ընկնում է իր «իսկ լարած թակարդը»: Որոշ ժամանակ առաջ էլ նա սուտ տեղեկություն էր տարածել իր տարիքի հետ կապված: 43-ամյա գրողը պնդում էր, որ ինքն ընդամենը 30 տարեկան է, իսկ վերջերս էլ Լենան տարածել էր իր մերկ լուսանկարները, որոնցում ցույց էր տալիս իր անթերի կուրծքը, ինչը կրկին հենց գրողի կողմից ենթարկված էր ֆոտոշոփի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին