▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային բացահայտում. Սոֆի Լորենը խոսել է, թե ինչու էր այդպես նայում սեքս-խորհրդանիշին

Սոֆի Լորենը Vanity Fair-ին տված հարցազրույցում վերջապես մեկնաբանել է այն սկանդալային լուսանկարը, որում բազմանշանակ նայում է սեքս-խորհրդանիշ Ջեյն Մենսֆիլդի բացվածքին: Ըստ լեգենդար դերասանուհու` այդ հայացքը պայմանավորված էր այն  մտավախությամբ, որ Մենսֆիլդի կուրծքը դուրս կպրծնի և կթափվի իր ափսեի մեջ:

Միաժամանակ Լորենը նշել է, որ չնայած բազմանշանակ հայացքին` երեկույթը անցել է բարյացակամ մթնոլորտում: Ինչպես նաև բացատրել է, որ մինչ օրս որևէ ձևով  չի մեկնաբանել լուսանկարը, որովհետև հարգել է Մենսֆիլդին, ով մահացել էր ողբերգական հանգամանքներում:

Լուսանկարն արվել է 1957-ին ԱՄՆ-ում, երբ Paramount կինոստուդիան Լորենի պատվին ընդունելություն էր կազմակերպել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին