Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ համացանցում է հայտնվել մի տեսագրություն, որտեղ Քարաջաօրեն գյուղում կազմակերպված մի խնջույքի ժամանակ կանայք զենքերով օդ են կրակում:
Տեսագրության մեջ երևում է, որ գյուղացիները դհոլ ու զուռնայով քեֆ են անում, իսկ կանայք զենքերով օդ կրակում:
Թուրքական մամուլում խիստ քննադատություններ են հնչում զենքով կրակող կանանց և նրանց ամուսինների հասցեին: