Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բեյոնսեն, ով հավատացնում է, որ ելույթ է ունենում միայն կենդանի հնչողությամբ, իր մենահամերգներից մեկի ժամանակ հետ ընկնում երգի բառերից` այդ կերպ ցույց տալով, որ տվյալ պահին նա ելույթ է ունենում ոչ կենդանի հնչողությամբ:
Նշենք, որ տվյալ տեսանյութը տեղադրվել է նրա երկրպագուներից մեկի կողմից, ինչը բավական մեծ աղմուկ է բարձրացրել Բեյոնսեի անվան շուրջ:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երգչուհին մեղադրվում է ոչ կենդանի հնչողությամբ երգելու մեջ: Նման սկանդալ եղել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ, որից հետո երգչուհին խոստովանել էր իր մեղքը և ներողություն խնդրել երկրպագուներից: