Տեսանյութը` Առավոտ.am-ի
Գրառումը` Վահան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից
Հայ տխուր իրականության գունավոր պատկերավորում ընդամենը 50 վայրկյանանոց տեսանյությում։ Իրականում այս մարդն ինձ համար ժողովրդի հավաքական կերպարն է՝ ընտրությունների համատեքստում. նա արդեն հոգնել է հուսահատվել Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և արդի քրեաօլիգարխիկ համակարգի արդեն վաղուց ձանձրալի ու հաճախ էլ՝ ատելի դարձած դեմքերից և հիմա նրա մեջ հույս է արդնացրել Հրանտ Բագրատյանը ու հավանաբար ոչ թե նրա համար, որ կոնկրետ այս մարդու համար ինչ որ լավություն է արել, կամ եղբոր տղան է, այլ պարզապես թարմություն է մտցրել մեր միապաղաղ քաղաքական դաշտում և բացի աբստրակտ պոպուլիզմից, նաև որոշակի կոնկրետիկ ա է մտցրել իր արշավի մեջ։
Հ.Գ.
Հատուկ հարգանքներս այս մարդուն ու միանում եմ նրա «բարեմաղթանքներին»՝ ուղղված Սուրիկ-Լիսկա Խաչատրյանին. իմ խորին զզվանքն էլ եմ ձոնում այս համազգային խայտառակություն հանդիսացող արարածին։