▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս խառնում է քեզանից. X Factor-ի ժյուրիի անդամները վիրավորել են մասնակցին և հեռացվել մրցույթից

X Factor նախագծի նորզելանդական տարբերակի ժյուրիի 2 անդամներ Նատալյա Քիլս- Վիլի Մուն ամուսինները հեռացվել են մրցույթի 25-ամյա մասնակից Ջո Իրվինին ուղիղ եթերում վիրավորելու  համար: Վերջինս հարձակման է ենթարկվել  Քիլսի կողմից իբր իր ամուսնու ոճն ընդօրինակելու համար: Ավելին` կրկօրինակման համար ժյուրիի անդամը մասնակցին անվանել է «տհաճ», «զզվելի» ու «գարշելի»:

«Դու ծաղրի առարկա ես»,- ասել է Քիլսն Իրվինի կողմից «Cry me a River» երգի կատարումից հետո: «Ես դա գեղարվեստորեն գարշելի եմ համարում: Ես ամաչում եմ, որ այստեղ եմ նստած քո ներկայությամբ և քեզ անգամ իմ կարծիքի վերաբերյալ պատասխանի եմ արժանացնում: Սիրտս խառնում է քեզանից: Դու ինքնություն չունես»,- ասել է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին