Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը կրկին լայն քննարկումների առիթ է դարձել:
«Ով ինձ կօգնի գրին քարտ լրացնենք: Սիրտս արտագաղթ ա ուզում, զզվելի են սրանք»: Մեկնաբանություններում էլ գրել է.«Գոնե ասեք որտեղ են էտ անում, եթե չեք ուզում օգնեք»:
Մանուկյանն այս գրառումն անելուց հետո կրկին ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ աղմկահարույց գրառումները անպակաս են նախկին փոխթաղապետից։ Ամիսներ առաջ էլ Մանուկյանը մի գրառում էր արել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի մասին, նշելով, թե չի ցանկանում աշխատել անթասիբ և անինքնասեր ղեկավարի հետ: Այս գրառումը կրկին մեծ արձագանք ստացավ համացանցում, գրառումից հետո Մանուկյանը ջնջեց իր ֆեյսբուքյան էջը, օրեր անց բացելով նորը՝ նշեց, թե կորցրել էր հեռախոսը և այլ մարդ է իր փոխարեն այդ գրառումը տեղադրել Ֆեյսբուքում: