Երգչուհի Սիրուշոն իր սոցիալական հարթակում նոր հոլովակ է հրապարակել՝ սկեսրոջ՝ Բելլա Քոչարյանի մասնակցությամբ։ Կից գրառմամբ նա շնորհավորել է ապրիլի 7-ը։
Տեսանյութում օգտագործված է Բելլա Քոչարյանի հայտնի հարցազրույցից մի հատված, որտեղ լրագրողի՝ «Գո՞հ եք ձեր հարսներից» հարցին տրված պատասխանը Սիրուշոն հումորով «կրկնօրինակում» է։ Տեսանյութի վերջում նա ստանում է սկեսրոջ ջերմագին համբույրները՝ դարձնելով հոլովակը առավել ջերմ ու հուզիչ։


