Երգչուհի Սիրուշոն այսօր իր ինստագրամյան հարթակում ներկայացրել է կադրեր`արված Արցախում`Ղազանչեցոցում: Նա հետևյալն է գրել.
«Ղազանչեցոցն ունի յուրահատուկ տեղ յուրաքանչյուր հայի սրտում: Դժբախտաբար վստահ չեմ` ինչի այն նման կլինի ոչնչացումից հետո, այնուամենայնիվ`այն իմ հուշերում կմնա հենց այսպես»:
Նշենք, որ ավելի վաղ ևս երգչուհին Արցախից կադրեր էր հրապարակել: Լուսանկարներից մեկում Սիրուշոն իր ամուսնու քույրիկի հետ էր, մյուսներում ուրախ կադրեր էին`փոքրիկների հետ:
Սիրուշոն, ով հատկապես մեծ ակտիվություն է տարածում իր ինստագրամյան էջում, երբ իր երկրում իրադրությունը լարված է լինում, օրեր առաջ նաև տարածեց տեսանյութ, որում ինքը վարում էր մեքենա`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված էր Արցախում` 2021 թվականին:
Տեսանյութին կից Սիրուշոն գրել էր.
«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ...
ինչ լինում է, իմ ներսում է լինում..
երանի նրանց ովքեր կարողանում են գոռալ, բղավել..ես ներս եմ գոռում..»։