էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղզի է գնել հարսի` երգչուհի Սիրուշոյի համար:
Լուրը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս թեմայով որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա:
«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- esyes.am-ին Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանն է ասել ու հավելել, որ իրենք սովորաբար չեն մեկնաբանում նման լուրերը, քանի որ դա դուրս է իրենց ստեղծագործական նորությունների սահմանից: Այնուամենայնիվ, Արևիկը հստակեցրել է, որ լուրն անիրական է և փոխանցել է Սիրուշոյի պատասխանն, ըստ որի` լուրն անհեթեթ է և չի համապատասխանում իրականությանը: