«Սիրուշո և Dorians. միասին մեկ բեմում» համերգը, որը տեղի է ունենում Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, սկսվել է 40 րոպե ուշացումով։
Այս մասին գրում է Ա1 պլյուսն ու նշում, որ դահլիճը կիսադատարկ էր։ Համերգի կազմակերպիչների խոսքով` համերգը ուշ է սկսվել` պայմանավորված հանդիսատեսի հոսքով:Համերգի տոմսերի արժեքը եղել է 3000 - 50000 ՀՀ դրամ (3000, 6000, 8000, 10000, 15000, 2000, 25000, 30000, 40000, և 50000 ՀՀ դրամ բաժանումներով): 25% զեղչ արվել է համերգին նախորդող 2 օրերին՝ 15000 և ավելի արժողությամբ տոմսերի համար:
Սիրուշոյի և Dorians-ի համերգը սկսվել է ուշացումո՞վ և կիսադատա՞րկ դահլիճով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet