▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն վիրավորված է. «Ցավում եմ, որ չեն կարողանում տարբերել կենդանի ու ոչ կենդանի կատարումները»

Սիրուշոն համերգից հետո  esyes.am-ի հետ զրույցում  նշել է, թե ինչից է վիրավորվել: Բանն այն է, որ  չնայած կենդանի իմպրովիզներին՝ դահլիճում խոսակցություններ էին տարածվել, որ երգչուհին ոչ բոլոր երգերն է կենդանի կատարմամբ ներկայացնում: Խոսքը վերաբերում էր հատկապես այն կատարումներին, որոնք ավելի ռիթմիկ էին, և նա նաև պարում էր: Այս մասին հարցը վիրավորական հնչեց Սիրուշոյի համար: «Բոլոր երգերն էին կենդանի կատարմամբ: Ավելի քան կենդանի էր. այս համերգի ամբողջ գաղափարը նրանում էր, որ կենդանի հնչողություն էր: Միգուցե խառնում եք բեք վոկալի հետ: Ես հոգնում եմ նման խոսակցություններից: Կարծես իմ արած գործը վերցնեք ու ջուրը գցեք, որովհետև ես աշխատել եմ կենդանի ձայնով համերգային ահագին հատված, դա ինձ ջղայնացնում է: Ցավում եմ այն ականջների համար, որոնք չեն կարողանում տարբերել. առավել ևս՝ երաժիշտներ էին կանգնած բեմում»,-ասել է Սիրուշոն:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին