tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մոսկվայում կայացած «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանն ու «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է, որ համաձայն չէ մրցանակաբաշխության որոշման հետ։
Հիշեցնենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը:
«Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշել է Շուշան Պետրոսյանը։