Համացանցում տեսանյութ էր տարածվել, որը տեղ էր գտել նաև մեր կայքում`
«Երևանցի երիտասարդը սիրելիի մարտի 8-ը շնորհավորում է էքստրեմալ պայմաններում» վերնագրով: Ավելի ուշ պարզվեց, որ «հետաքրքիր ակցիայի» հեղինակները երգչուհի Նունե Եսայանի երկրպագուներն են:
Անակնկալն իսկապես անսպասելի դարձնելու համար ֆան ակումբի մասնակիցները նախապես խոսել էին երգչուհու ամուսնու` Ավո Խալաթյանի հետ և տեղեկացրել, որ Նունեին տանը պահի:
Բուն անակնկալը պետք է մատուցվեր երգչուհու տան պատշգամբում: Վերամբարձ կռունկի միջոցով ֆան ակումբի նախագահ Անին` մեծ ծաղկեփնջով և փուչիկներով լուսանկարիչների հետ բարձրացավ երգչուհու պատշգամբ: Չնայած «երկնքում» հայտնվելուն և ադրենալինի բարձր տոկոսին՝ մեր լուսանկարիչն ընթերցողների համար անմահացրեց երգչուհուն` անակնկալի պահին: Նունեն իսկապես ապշել էր ու անհամբերությամբ սպասում էր, թե երբ է կռունկն իր երկպագուներին անփորձանք իջեցնելու ներքև. այս մասին գրում է esyes.am-ը: