▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 

Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

 

20-րդ դարի սկզբին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւն օրենսդիր մարմնի նիստին ներկայացվել է Սիրիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի կողմից:

Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի ներկայացուցիչները եւ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները բազմիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող օրինագիծը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին