▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի շուրջ կրքերը թեժանում են

Պետերբուրգում ավարտված G-20-ի անդամ երկրների գագաթաժողովն ավելի առարկայական դարձրեց մեծ պետությունների հակասությունները Սիրիայի հարցում:
Օբաման եւ Պուտինը բավարարվեցին ընդամենը խորհրդանշական հանդիպումով, որը տեւել է ընդամենը 20-30 րոպե եւ ի ցույց է դրել երկու նախագահների սիրիական հակասությունները:
Եթե մինչ այս պահը Պուտինը հայտարարում էր, որ ԱՄՆ-ը համոզիչ փաստեր չի ներկայացնում, թե քիմիական զենքը օգտագործել է հենց Ասադի ռեժիմը, ապա քիչ առաջ ՌԴ նախագահը քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրել է հենց ապստամբներին:
Սիրական ճգնաժամն ամենախոշորհն է՝ սովետական կայսրության փլուզումից եւ երկբեւեռ աշխարհի վերացումից հետո:
Այդ ճգնաժամի հանգուցալուծումը գուցե նպաստի նոր աշխարհակարգի մասին բովանդակային քննարկումների կայացմանը, ՄԱԿ-ի իրական բարեփոխումների իրականացմանը:

Սուրեն Սուրենյանցի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին