▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի հակամարտության կարգավորումը առանց Ռուսաստանի հնարավոր չէ. Շտայնմայեր

Սիրիայի հակամարտության կարգավորումը հնարավոր չԷ առանց Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների:

Այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք պատրանքներ չենք տածում Սիրիայում Ռուսաստանի դերի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտելը հնարավոր չԷ առանց Մոսկվայի, ճիշտ այնպես, ինչպես եւ առանց Իրանի, Սաուդյան Արաբիայի կամ Թուրքիայի»,-ասել Է նա:

Միաժամանակ Շտայնմայերն ընդգծել Է, որ «երկրի (Սիրիա) քաղաքական ապագան կլինի եւ պետք Է կառուցվի առանց Ասադի»: «Անցումային ժամանակաշրջանում նրա կողմնակիցները, այնուամենայնիվ, որոշակի դեր կխաղան Սիրիայում»,-խոստովանել Է նա:

«Սիրիայում տեղի ունեցողը ողբերգություն Է,-շարունակել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարը, հատկապես նշելով Հալեպի իրադրությունը:-Ահա արդեն հինգ տարի շարունակ դաժան խաղ Է ընթանում տարածաշրջանում իշխանությանը տիրելու համար, ինչից տառապում են մարդիկ: Եվ այդ խաղին մասնակցող կողմերից շատերը ներկայում ընդհանրապես շահագրգռված չեն հակամարտության դադարեցմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին