▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիական կառավարական զորքերը Ռուսասատանի օգնությամբ նոր հաջողություններ են գրանցում

Սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ կիրակի օրը հաջողությամբ առաջ են շարժվել դեպի Հալեպի արևելյան հատված՝ նպատակ ունենալով բաժանել ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտին:

Ականատեսների վկայությամբ քաղաքացիական ազգաբնակչության մեծ զանգվածը հարձակումից առաջ լքել է թեժ գոտին: Խալիդ Խաթիբ անունով քաղաքացին, ով աշխատում է «Սպիտակ սաղավարտներ» կամավորական, ոչ ռազմական, փրկարար կազմակերպությունում, ասում է, որ արևելյան Հալեպից հազարավոր քաղաքացիներ ապաստան են գտնում կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող արևմտյան Հալեպում:

Սիրիական պետական զանգվածային լրատվության միջոցները հաղորդում են, որ ռուսական օդուժի օգնությամբ սիրիական կառավարական ուժերը գրավել են Հալեպի կարևոր շրջաններից մեկը և ճեղքել ընդդիմադիրների պաշտպանությունը հյուսիսարևելյան ռազմաճակատում: Ականատեսների վկայությամբ խոսքը գնում է արևելյան Հալեպի Սախուր շրջանի մասին:

Փորձագետների կարծիքով Սախուրի անցումն Ասադին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ ռազմական առումով կմեկուսացնի ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող արևելյան գոտին հյուսիսայի և հարավային գոտիներից և տեսականորեն ծանր կացության մեջ կդնի ընդդիմադիրների ուժերին:

 

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին