▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայերի արտահանումն անհրաժեշտություն է


Քեսաբցիները դիմել են հայությանը՝ օգնության խնդրանքով։
Նամակը հուզական շեշտադրումներ ունի, գրված է հուսահատության ճիրաններում հայտնված մարդկանց կողմից։ Թերևս սա է պատճառը, որ նամակում հստակ ձևակերպված չէ քեսաբցիների ակնկալիքը։
Հայաստանը ռեսուրսներ չունի միջամտելու սիրիական կոնֆլիկտին, ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալու ռազմական կոնֆլիկտին
Այլ խոսքով՝ մենք Քեսաբը գրավել չենք կարող ու այդ բնակավայրի հայկական հեռանկարը կամ դրա բացակայությունը պայմանավորված է բացառապես սիրիական խմբավորումների պայքարով։
Հայաստանը չի կարող նաև էական դերակատարություն ունենալ սիրիական կարգավորման գործընթացում. մեր երկիրն անգամ ժնևյան գործընթացի մասնակից չէ։
Մյուս կողմից՝ սիրիական խաղաղ կարգամվորման հեռանկարը մշուշոտ է, եթե անգամ ամերիկյան ու ռուսական ջանքերը համադրվեն։
Այս իրավիճակում Հայաստանը մեր հայրենակիցներին կարող է օգնել նյութապես. այդ գործն էլ, կարծես թե, համակարգված ու հասցեական չի արվում։
Ըստ իս, հասունացել է սիրիահայությանն արտահանելու քաղաքական որոշում կայացնելու պահը։
Իհարկե, կկորցնենք կազմակարպված սփյուռք,սակայն կփրկենք հազարավոր մարդկանց կյանքեր ու կխուսափենք Քեսաբների կրկնությունից։


Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին