▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրելով» իրենց բանակականության «գոհարները»՝ այս հիվանդները մերժում են այլոց բանականության պտուղները

Հայաստանում արձանագրված բազում հիվանդությունների շարքին կարող են ավելացվել նաև հետևյալները.

1. ՔՆՆԱԴԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողները պատրաստ են քննադատության նյութ դարձնել ամեն բան, բացի իրենց իսկ քննադատությունից: Քննադատապաշտները առավել շահեկան վիճակում են, քան թմրամոլները, քանի որ իրենց ցանկությունը կարող են բավարարել անվճար հիմունքներով կամ պարգևավճարով


2. ՔՆՆԱԴԱՏԱՖՈԲԻԱ-Այս հիվանդությամբ տառապողները խուսափում կամ վախենում են ամեն տեսակի քննադատությունից: Բացի այդ, ամեն քննադատության մեջ բացառապես հակված են արձանագրելու քննադատողի բանականության մահը և իրենց «մահացած» բանականությամբ քննադատում են դիմացինի քննադատությունը: 


3.ՔՆՆԱԴԱՏԱՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողներն ամեն տեսակ քննադատության հանդեպ ունեն անտարբերության իմունիտետ /կարծես չեն տեսնում և չեն լսում քննադատությունը/, ռացիոնալ փաստարկների հարվածների «ցավը» չեն զգում և, արդյունքում, աստիճանաբար հեռանում եմ HOMO-SAPIENS-ի կարգավիճակից


4. ՎԵՐԲԱԼ ՊԱՏՐԱՆՔԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ - Այս հիվանդությամբ տառապողները մեզանում բավականին շատ են: Վերբալ պատրանքապաշտները ենթագիտակցական մակարդակում իրենց զգում են քայլող ակադեմիկոսներ կամ գիտնականներ, ովքեր, սակայն, չունեն համապատասխան հավաստագրեր: Պատրաստ են ամեն թեմայով և ամեն հարցի հետ կապված հեղինակավոր տեսակետ արտահայտել, զբաղվել Նոստարադամուսին արժեզրկող կանխատեսումներով: Այս հիվանդության կրողները երբեմն դրսևորում են հարուստ բառապաշար, բայց անբովանդակ միտք: Ծանոթ են բառերին, անծանոթ՝ հասկացություններին:


5.ՆԱՐՑԻՍԻԶՄ - Այս հիվանդությամբ տառապողները սիրահարված են իրենց դիրքորոշումներին ու տեսակետներին այնպես, որ այլոց մոտեցումները գոյության իրավունքից զրկում են: Նմանների համար է ասված, որ սերը դեպի մեկը՝ հանցագործություն է այլոց նկատմամբ: Այսինքն՝ «սիրելով»իրենց բանակականության «գոհարները»՝ այսօրինակ հիվանդները մշտապես մերժում են այլոց բանականության պտուղները


6.ԵՎՐԱՖԻԼԻԱ - Այս հիվանդության կրողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչներն ապրում են Եվրոյի /նկատի ունեմ թղթադրամը/ մոգական հատկությունների և ձգողականության «օրենքով»: Պատրաստ են ամեն բանի վրայով ցատկել՝ հանուն ցանկալիին հասնելու: Երկրորդ խմբին պատկանում են «ոգեղեն» հիվանդները: Վերջիններիս անմնացորդ սիրահարված են եվրոպական արժեհամակարգին /մերժելով ցանկացած այլ արժեհամակարգ/, մոռանալով, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպական Միության արժեքները այսօր շատ առումներով անհամապատասխանության մեջ են:

Արմեն Սարգսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին