Wedding.am-ը գրում է. Նրա սիրելիին մնացել էր ապրելու ընդամենը երկու օր: Եվ նրանք որոշում ընդունեցին ամուսնանալ և իրականացնել իրենց երազանքը՝ թեկուզ երկու օր: Միշելը 32 տարեկան էր, երբ առաջին անգամ մայրացավ և այդ գեղեցիկ իրադարձությունից 2 ամիս հետո պարզեց, որ արգանդի քաղցկեղ ունի:
Նա արդեն 4 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում, սակայն բժիշկները ապրելու հույս չէին տալիս: Միշելի ամուսինը՝ Ջեքը, պատմում է, որ բժիշկները իրեն զգուշացրեցին, որ իր կնոջը ապրելու ժամանակ չի մնացել, և եթե ցանկանում են ամուսնանալ, ապա պետք է շտապեն: Պսակադրությունը տեղի ունեցավ հենց հիվանդանոցում:
ՙՙԱյնքան հուզիչ էր Միշելին տեսնել հարսի զգեստով՝ դեպի խորան շարժվելիս: Իմ ամբողջ նպատակը նրան երջանկացնելն էր, և դա ինձ իսկապես հաջողվեց՚՚,-պատմում է Ջեքը:
Ամբողջ ընթացքում, երբ Միշելը հիվանդանոցում էր, Ջեքը անցկացրել է նրա կողքին, որպեսզի իր սիրելին իրեն մեկ վայրկյան անգամ միայնակ չգա: Ջեքը պատմում է, որ ինքը գիտեր, որ ամուսնանալու է Միշելի հետ այն պահից, երբ հանդիպել է նրան: ՙՙՄինչև նրա հիվանդության ի հայտ գալը, մենք ամբողջ ժամանակը անցկացնում էինք միասին: Մեր սերը անսահման էր՚՚,-պատմում է Ջեքը:
Միշելի կորստից հետո Ջեքին մնում էր սփոփանք և երջանկություն փնտրել իրենց փոքրիկ դստրիկին խնամելով: