▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրել եմ, բայց, ափսոս, չեմ հասցրել այդ մասին իրեն ասել. Լիլիթ Կարապետյան

Orer.amգրում է. Դեռ 90-ականներից իր համարձակ կերպարներով աչքի ընկնող երգչուհի Լիլիթ Կարապետյանը չի դադարում երկրպագուներին հիացնել և զարմացնել իր անկաշկանդ ոճով: Թեև երբեմն խոսակցությունների առիթ է դառնում, բայց… բեմը զոհեր է պահանջում: Լիլիթ Կարապետյանն անկեղծացավ իր գաղտնիքներով կայքի հետ զրույցում:

-Լիլիթ, Ձեր վերադարձը շոու-բիզնես, ինչպես և սպասելի էր, եղավ սկանդալային և աղմկոտ: Հատո՞ւկ էր արված:

-Այո, «աղմկոտ» լինելու մասին մտածել էինք: Երկար տարիների լռությունից հետո միանգամից վերադարձա: Բնական էր, որ մեր լուրջ ու քրտնաջան աշխատանքը «լուռ» չէր ստացվելու: Բայց ասեմ, որ մինչև տեսահոլովակի նկարահանման ավարտը չէինք մտածել, որ նաև սկանդալային կլինի: Այնպես որ, մենք մեր սպասելիքները գերազանցեցինք:

-Համարձակ քայլ էր, կարող էիք և չընդունվել: Չէի՞ք վախենում:

-Ես համարձակ եմ եղել դեռևս «Արձագանք» ստուդիայում երգելու տարիներին, այնպես որ վախենալու ոչինչ չկար: Ոչ մի նորություն չէի անում: Ավելին, այն ժամանակներում, երբ ազատ լինելն ավելի դժվար էր, ես այդ կերպարում ընդունվել և սիրվել էի:

-Իսկ հին և նոր կոլեգաներն ինչպե՞ս ընդունեցին:

-Անձամբ ես միշտ սիրել, հարգել ու գնահատել եմ գործընկերներիս և նրանց աշխատանքները, երբևիցե որևէ մեկից դժգոհ չեմ եղել: Կարծում եմ, որ մեր վերաբերմունքը փոխադարձ է: Չէ՞ որ կյանքում ինչ ցանես, այն էլ կհնձես… Իհարկե, բացառություններ կան, ովքեր վատություն են անում ուրիշների միջոցով, բայց Աստված իրենց հետ:

-Ինչպես քիչ առաջ ինքներդ նշեցիք, 90-ականներին ևս համարձակ կերպարներում էիք, տարրատեսակ խոսակցությունների առիթ էիք դառնում: Այդ խոսակցությունները երբեք Ձեզ չե՞ն անհանգստացրել կամ վնասել:

-Կստեմ, եթե ասեմ, որ չեն անհանգստացրել: Երիտասարդ աղջիկը չէր կարող չանհանգստանալ չարախոսություններից, որոնք էությանս հետ կապ չունեին: Երբ իմ երգերից կամ հագուստից են խոսում, նորմալ եմ համարում: Ամեն մարդ իր ճաշակն ու կարծիքն ունի: Բայց անձը վիրավորող խոսակցությունները չեն կարող չնեղացնել և հետք չթողնել:

-Լիլիթ, շա՞տ է տարբերվում այսօրվա շոու-բիզնեսը 90-ականներից:

-Իհարկե այո, և՛ լավ, և՛ վատ առումով: Նախկինում այսքան շատ երգիչ-երգչուհիներ չկային, որակն էլ չէր տուժում: Իսկ այսօր դաշտը լցված է: Մի բան, որը շատ-շատ է լինում, ինքնըստինքյան որակազրկվում է: Ցավում եմ, որ երաժշտական բոլոր ոճերը խառնվել են իրար, մաքուր երաժշտություն չի մատուցվում: Դրանից փոխվում է նաև ժողովրդի ճաշակը: Պահանջարկ է ունենում այն, ինչը սիստեմատիկաբար առաջարկվել է: Նախկինում, երբ մի երգ էիր պատրաստում, մինչև եթեր թողնելը տարբեր մարդիկ լսում էին, նայում: Նրանք մասնագետներ էին, որոնց հավանությունից հետո միայն կարող էիր աշխատանքդ ներկայացնել ժողովրդին…

-Վերադարձի որոշումն ինչպե՞ս կայացրեցիք:

-Այդ որոշումն իմ մեջ հասունացրեց հանդիսատեսը՝ համերգների ժամանակ բարձր ծափահարություններով, կարոտով, համացանցում գրած մեկնաբանություններով… Ինչպե՞ս կարող էի այդ ամենը տեսնելով՝ ինձ «թափ չտալ» ու նոր շնչով չվերսկսել: Ես պարտավոր էի, քանի որ հանուն իմ երգի և երկրպագուների՝ շատ զոհաբերություններ եմ արել:

-Այժմ ծանրաբեռնվածությունը մեծ չէ՞:

-Գիտեք, լիովին տարվել եմ իմ աշխատանքով: Օրս անչափ հագեցած է: Մինչև երեկո ձայնագրությունների, նկարահանումների եմ լինում, որդուս հետ եմ անցկացնում, իսկ երեկոյան աշխատանքի եմ գնում՝ երգում եմ ակումբում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին