Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արդեն կամաց կամաց սկսում է գրավել հանրության ուշադրությունը:
Դաշնակացական մարզպետի նշանակվելուց հետո նախ սկսվեց նրա եւ տեղի լրագրողական համայնքի միջեւ բավական սուր ընդհարում, որն ի վերջո հարթվեց. թերեւս հուշեցին, կողքից, որ չարժի կոնֆլիկտ ունենալ լրագրողների հետ, եթե ուզում է երկար պաշտոնավարել կամ հանգիստ անցկացնել իր մարզպետական ժամանակները եւ պետք է գոնե առրեւույթ հարգանք եւ լոյալություն ցուցաբերել, անկախ անձնական համոզմունքներիցդ` ունեցած չորրորդ իշխանության հանդեպ:
Դրանից հետո հանրության ուշադրությունը գրավեց այն «տնակը»,որտեղ բնակվում է մարզպետը: Նման «տնակ» կերազեին շատերը Գյումրիի անօթեւաններից: Հաջորդիվ արդեն Շիրակի նորաթուխ մարզպետը երեւաց դպրոցների տնօրենների ընտրության եւ նշանակման դրվագում, երբ Գյումրու մի շարք դպրոցներում տնօրենների մրցույթենորում հանրապետական տնօրենների փոխարեն անցան դաշնակցական տնօրեններ: Այդ ժամանակ էլ մտավախություն հայտնվեց, թե մարզպետը կադրային ջարդ է անում եւ ի հաշիվ հանրապետականների ամրապնդում է դաշնակցականների դիրքերը: Նույնիսկ խոսվեց, որ նույն բանն արվելու է նաեւ մարզի հիվանդանոցների վարիչների հետ:
Սակայն թերեւս մամուլի հրապարակումները առկախեցին խնդիրը:
Խնդիրը, բայց ոչ մարզպետին: Արդեն օրեր անց, այդ դեպքից պարզվեց, որ մարզպետն առանձնակի ջերմ հարաբերությունների մեջ է իր երբեմնի հակառակորդ կամ մրցակից Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նույնիսկ հնչեցին կարծիքներ, որ Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից եւ ապավինում է ՀՅԴ-ին եւ ՀՅԴ-ական մարզպետին:
«Շոկոլադային» այս հարաբերությունները ամրապնդվեցին«միասնության ծառատունկով»:
Այսքանից հետո, սակայն Գյումրիում կարծես թե մարզպետական թեման նորովի է թափ հավաքում: Եվ այսպես, ըստ շրջանառվող լուրերի, երեկ բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ: Վերջինս ավոտմեքենայով որդու եւ վարորդի հետ ճանապարհի վրա է եղել գնալիս եւ դիմացից եկած ավտոմեքենան չի զիջել:
Ըստ ունեցած տեղեկությունների, մարզպետը, որդին ու վարորդը իջել են մեքենայից եւ սկսել վիճաբանել դիմացից եկած եւ ճանապարհ չզիջած մեքենայում գտնվողների հետ, որոնք եղել են ռուսաստանաբնակ կամ ամերիկաբնակ հայեր եւ նույնիսկ չեն էլ ճանաչել մարզպետին: Իրաքվիճակը եղել է բավական սրված, այն աստիճան, որ խոսքից անցում է կատարվել «ձեռք ու ոտքի» եւ իրավիճակը փորձել են հարթել տեղի որոշ հեղինակություններ, որոնք նաեւ հասկացրել են մարզպետի որդուն եւ վարորդին, որ եթե «խելոք չմնա»-ն պատկերավոր ասած` շարունակելու են «տփոց ուտել», քանի որ Գյումրիում դեռ քիչ է մարզպետ լինելը որ ճամփա զիջելու արժանանան:
Այսքանից հետո կարելի է եզրակացնել, Հովսեփ Սիմոնյանն արդեն իրեն Շիրակի բդեշխ է պատկերացնում եւ ուզում է մրցել իր գործընկերներից հայտնի Լիսկայի կամ մյուսների հետ:
Ինչ կպատասխանի սրան ՀՅԴ-ն դեռ հայտնի չէ: Իսկ արդյոք բդեշխական մեթոդները մտնում են ՀՅԴ գործելաոճի մեջ, սա էլ դեռ պարզելու հարց է: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ մարզպետները ոչ մի դրվագով չգրավեցին մամուլի ուշադրությունը, իսկ ներկայիս մարզպետի կառավարման հարյուր օրը կարծես թե դեռ չի լրացել:
Asekose.am-ը, հրապարակելով այս բաց նամակը, պատրաստ է ներկայացնել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի տեսակետը:
Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի