▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզի ոստիկանապետը` Գյումրիում հնչած կրակոցների մասին

galatv.am-ը գրում է, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը կայքի հետ զրույցում նշել է, Գյումրիում՝ Արցախ թաղամասում /Թուրքի թաղ/ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան: 6 վիրավորներից երեքը հրազենային վնասվածք են ստացել, 3-ը կտրող ծակող գործիքից են վնասվածքներ ստացել: Գյումրու բժշկական կենտրոնից տնօրենի տեղակալն էլ տեղեկացրել է, որ հիվանդանոց տեղափոխված 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երեւան, մյուս երեքը կշարունակեն մնալ Գյումրու բժշկական կենտրոնում՝վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրու տարբեր թաղամասերից են:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին