▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շիրակը» դուրս է մնացել Եվրոպայի լիգայի մասնակիցների ցուցակից

 

Բուլղարական «Լեւսկի» ֆուտբոլային ակումբը հրապարակել է այն թիմերի անվանումները, որոնք գալիք Եվրոպայի լիգայի որակավորման փուլում կարող են դառնալ իրենց հավանական մրցակիցը:

Դրանց թվում են նաեւ Հայաստանի երեք ակումբները՝ Կապանի «Գանձասար-Կապանը», Երեւանի «Բանանցը» եւ … «Փյունիկը»: Եթե առաջին երկուսը նման իրավունք ստացել են անցած մրցաշրջանում ցուցադրած իրենց արդյունքներով, ապա «Փյունիկի» հայտնությունն այդ ցուցակում զարմանք է առաջացնում:

Բանն այն է, որ Հայաստանի անցած առաջնությունում փյունիկցիները զբաղեցրել են նախավերջին 5-րդ տեղը, ինչը եվրոգավաթների ուղեգիր չի ապահովում: Դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե «Փյունիկը» հաղթեր Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ինչպես հայտնի է, այդ մրցանակին այս տարի տիրել է «Գանձասար-Կապանը»:

 

 

 

 

 

 

 

Այն, թե ինչպես է Երեւանի «Փյունիկը» հայտնվել բուլղարական ակումբի հավանական մրցակիցների թվում, դժվար է ասել, քանի որ ՈՒԵՖԱ-ն դեռեւս պաշտոնապես չի հրապարակել Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարի մասնակիցների ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից այդ կապակցությամբ ասացին, որ իրենք տեղյակ չեն այդ մասին, եւ որ ֆեդերացիան դեռ թիմերի հայտերը չի ուղարկել ՈՒԵՖԱ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին