Ռուս երիտասարդ երգչուհի Նյուշան, ով համարվում է բազմաթիվ տղամարդկանց սիրելի երգչուհին, օրերս ոչ այդքան դրական իրավիճակի մասնակից է դարձել: Այսպես, Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած իր մենահամերգի ընթացքում Նյուշայի տղամարդ երկրպագուներից մեկը, ով բեմ է բարձրացել իր սիրելի երգչուհուն ծաղիկներ նվիրելու պատրվակով, բառիս բուն իմաստով փորձել է հանել Նյուշայի շորերը: Հայտնվելով Նյուշայի կողքին` երկրպագուն փորձել է համբուրել նրան, որից հետո երգչուհին անակնկալի գալով փորձել է հետ քաշվել, ինչի հետևանքով 24-ամյա երգչուհու կիսաշրջազգեստը ընկել է վերջինիս վրայից:
«Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ ակնթարթում: Երբ այդ տղամարդը փորձում էր ինձ համբուրել անվտանգության աշխատակիցները ստիպված եղան խառնվել, ինչից հետո այդ անծանոթը բռնեց իմ կիսաշրջազգեստից և վայր գցեց այն, որի արդյունքում ես բեմում կանգնած մնացի ներքնազգեստով: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ անգամ չհասցրեցի հասկանալ` ինչ տեղի ունեցավ»,- իրավիճակը մեկնաբանել է երգչուհին: