Ինչպես հաղորդում է ռուսական ԶԼՄ-երից մեկը` Սամարայում արտակարգ «սիրային» դեպք է պատահել: Երիտասարդ զույգը, որոշելով իրենց սեռական ցանկությունները բավարարել հենց փողոցներից մեկի շատրվանի տակ, սեքսով են զբաղվել, որից հետո` հայտնվել հետախուզման մեջ: Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան 11:00-ին, երբ տվյալ փողոցը բավական մարդաշատ է եղել: Ըստ նրա խոսքերի` դա ամենևին էլ չի խանգարել զուգին, որոնք, ամենայն հավանականությամբ, ոչ տեղացի են եղել, մերկանալ և զբաղվել սիրով: Ականատեսը նշել է նաև, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն ժամանակ, երբ արկածներ փնտրող սիրահարներն արդեն վաղուց հեռացել էին: