▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիներջիի» կալանավորված տնօրենի որդին հարցաքննվե՞լ է

Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը Այսօր.am-ին հրաժարվել է որևէ տեղեկություն հայտնել՝ արդյո՞ք ճիշտ է մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է նաև նրա ամուսնուն՝  «Սիներջի» ընկերության կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի որդուն՝ Արթուր Հովհաննիսյանին։

«Ես չեմ ցանկանում այդ հարցով որևէ մեկնաբանություն անել»,-ասել է նա։

Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը Լուսինե Թովմասյանի ամուսինն է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության կհրավիրի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին