▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինանյութի Սերոժի ՕԵԿ-ական փեսան այլևս ՀՀԿ-ական է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը` գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) փեսան, երեկ ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչեւ 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ: Ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն քվորում ապահովեց նաեւ Կարեն Բոթոյանի շնորհիվ։

ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ գործարարին ճնշել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, ճնշումներ կան նաեւ նրա աներոջ նկատմամբ։ Բոթոյանն իրեն ճամբարափոխ եղած չի համարում. «Ի սկզբանե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն գնում էին մեկ ճանապարհով, հենց 2014-ին ՕԵԿ-ը որոշեց դառնալ ընդդիմություն ու գնալ այլ ճանապարհով, այսինքն՝ ես երբ դարձել եմ պատգամավոր, որ ճանապարհով գնացել եմ, նրանով էլ շարունակում եմ գնալ... Սերժ Սարգսյանի ուղղորդած ճանապարհով, ես իմ ճանապարհը չեմ փոխել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին