Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 414 կգ արդյունք (184+230): Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387): Այս քաշային կարգում պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարիտիրոսյանը, իսկ Ռուսաստանը ներկայացնող Բեժանյան Դավիթը բրոնզե մեդալի տեր դարձավ հրում վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավեց 6-րդ տեղը:
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet