Սիլվի Բարկովան`հանուն շահի հնդիկի հետ ամուսնանալու, հիասթափությունների և կարոտի մասին
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում դերասանուհի Սիլվի Բարկովան խոսել է մի շարք թեմաների, այդ թվում`Հնդկաստան տեղափոխվելու, դժվարությունների, ամուսնու խանդի,Հայաստանում ծննդաբերելու և այդ թեմայով ամուսնու խոչընդոտի մասին:
Սիլվին նշել է, որ սկզբնական շրջանում ամուսինը դեմ է եղել Հայաստանում որդու ծնվելուն, սակայն ի վերջո իրենք ընտրություն են արել ի հարմարավետություն դերասանուհու, և վերջապես Սիլվին երեխային լույս աշխարհ է բերել իր հայրենիքում:
Սիլվին խոսել է հետծննդաբերական դեպրեսիա ասվածի մասին` նշելով, որ ինքը ինչ որ չափով դրա մեջ է, քանի որ, երբ երեխան լաց է լինում, իր հուզական դաշտը խառնվում է իրար:
Սիլվին նշել է, որ որոշել է զբաղվել դիմահարդարի աշխատանքով,որպեսզի Հնդկաստանում գեղեցկացնի հնդկուհիներին:
Սիլվին խոսել է իրադարձության մասին, որի համար զղջում է: Նա չի բացել փակագծերն ու միայն ասել է, որ դեպքը տատիկի հետ է կապված , ինչն էլ ստիպել էարտասվել դերասանուհուն:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։