▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանի նոր զուգերգի և տեսահոլովակի մանրամասները

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել ու տեղեկացրել, որ պատրաստվում է հանդես գալ նոր զուգերգով:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ` պարզելու մանրամասները.

«Երգը կոչվում է «Մի պատմություն»: Շատ գեղեցիկ երգ է: Աշխույժ չէ, մեղեդային է, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանվում: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է»:

Նշենք, որ «Մի պատմություն» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է:

Սիլվա Հակոբյանի հայրը, չցանկանալով բացել փակագծերը, չասաց, թե ում հետ է Սիլվան պատրաստվում հանդես գալ դուետով.

«Կարծում եմ` պետք չէ բացել բոլոր փակագծերը, որպեսզի հետաքրքրությունը չկորցնենք: Մի փոքր սպասենք և ամեն բան պարզ կդառնա» ,-Asekose.am-ի թղթակցի հետ իր զրույցն ավարտեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:

Լուսանկարները` ռեժիսոր Արթուր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

 

Հեղինակ` Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին