Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ արված նոր լուսանկար է հրապարակել ու նշել, որ երկրպագուները դրա արդյունքը կտեսնեն իր նոր տեսահոլովակում:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սիլվայի պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ ճշտելու համար տեսահոլովակի ստեղծման մանրամասները:
Վերջինիս խոսքով` երգը, որի հիման վրա Սիլվան պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ, կոչվում է «Շնորհավոր».
«Երգը նվիրված է ինձ: Սիլվան, ընտանիքիս մյուս անդամների հետ միասին, ծննդյանս օրն ինձ համար անակնկալ նվեր էր արել»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:
Նշենք, որ «Շնորհավոր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ գործիքավորումը` Մարտին Միրզոյանինը :
Սիլվայի հայրը, չցանկանալով բացել բոլոր փակագծերը, այնուամենայնիվ, մի փոքր պատմեց տեսահոլովակի սցենարի մասին.
«Տեսահոլովակը, որը պատրաստվում ենք ներկայացնել, շատ «տնական» է լինելու: Նկարահանելու է Արսեն Երեմյանը: Վստահ եմ, որ այն շատ կսիրվի, քանի որ ռիթմիկ երգի հիման վրա է նկարահանվելու: Ըստ տեսահոլովակի` Սիլվան իր երգն անակնկալի տեսքով նվիրում է հոբելյարին»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր զրույցն ավարտեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:
Հեղինակ` Անի Հարությունյան